Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նաիրիտցիները նստացույց են սկսել

Նաիրիտցիները նստացույց են սկսել
15.05.2015 | 11:52

«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ երեկ նստացույց սկսեցին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։ «Եվ այս գիշեր, և վաղը ամբողջ օրը անցկացնելու ենք այստեղ՝ մեր պահանջով՝ վճարել մեր աշխատավարձերը, վերագործարկել «Նաիրիտը», - ասաց բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նաիրիտցիներին դուր չէր եկել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը աշխատավարձի պարտքը մինչև տարեվերջ մարելու մասին։ Նրանք տարակուսում էին, թե ինչու են նորից ձգձգում վճարումը, եթե Միջպետական բանկի հետ համաձայնությունը կայանալու է առաջիկա օրերին: Գործարանի աշխատողները համաձայն չեն նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ անցկացված աուդիտին, թե քիմիական հսկայի վերագործարկումը նպատակահարմար չէ: Նրանք համոզված են, որ եթե գործարանը հնարավոր էր աշխատեցնել արցախյան պատերազմի դժվարին տարիներին, այսօր էլ ելքեր կարելի է գտնել: «Մեր մասնագետները պնդում են, որ 50-70 միլիոն դոլարով «Նաիրիտը» կարելի է վերագործարկել: Եվ այդ պնդմանը չի կարելի չհավատալ, որովհետև 1991-ին, երբ «Նաիրիտը» փակվել է, ընդամենը երկու տարի հետո, արցախյան պատերազմի ամենադժվարին շրջանում՝ 1993-ին նորից վերագործարկվել է: Ի՞նչ գումարով, 300 միլիո՞ն են ներդրել, որ «Նաիրիտը» վերագործարկել են: Մասնագետների շնորհիվ և քաղաքական կամքի շնորհիվ»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ